AM
2 Սեպտեմբեր 2004 - 15:33 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԻՆ

Երեկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել Է ամերիկահայ նշանավոր գրող Պիտեր Բալաքյանին: Հանդիպման ընթացքում խոսք է գնացել Պ.Բալաքյանի հայկական թեմաներով ստեղծագործությունների մասին, որոնց շնորհիվ Հայոց Ցեղասպանության հարցը ԱՄՆ-ում դարձել է լայն հանրության հետաքրքրության առարկա: Վ. Օսկանյանը ընդհանուր առմամբ ներկայացրել Է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Պ.Բալաքյանը պատմել է իր ստեղծագործական ծրագրերի մասին: Հայաստանյան այցի ընթացքում Պ.Բալաքյանը դարձել է գրողների միության պատվավոր անդամ, նրան շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Հիշեցնենք, որ նրա ամենահայտնի ստեղծագործությունները` «Ճակատագրի սեւ շունը» եւ «Այրվող Տիգրիսը» արժանացել են մրցանակների գրականության ասպարեզում եւ դարձել են «բեսթսելլեր»: