AM
30 Սեպտեմբեր 2004 - 18:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ելույթ Է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանում: Ինչպես հայտնել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, խոսելով արդի շրջանի համաշխարհային զարգացումների, մասնավորապես միջազգային ահաբեկչության տարածման վտանգի մասին, Վ.Օսկանյանն ընդգծել Է, որ հակահաբեկչական պայքարի հաջողությունը կախված է հավաքական ջանքերից: Նա հայտնել Է Հայաստանի` միջազգային ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարին միանալու պատրաստակամության մասին: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնորեն անդրադարձել Է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, Հայաստանի հետեւողական ջանքերին տեւական խաղաղության հասնելու ուղղությամբ: Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ՄԱԿ համագործակցության, ՄԱԿ-ի բերեփոխումներին վերաբերող հարցեր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳն ղեկավարը ներկայացրել Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: Վ.Օսկանյանը հանդիպել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեզին, Չինաստանի ԱԳՆ ղեկավար Լի Ջաոսինի եւ Իտալիային փոխարտգործնախարար Ալֆրեդո Մանտիկայի հետ: