Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի, քանի որ Ադրբեջանն այլեւս չի կարող զիջումների գնալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում: Նա միջազգային հանրութանը «արդարության վերականգնման եւ ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի 4 բանաձեւերի կատարման հարցում» առավել մեծ ակտիվության եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչ է արել: «Երբ մենք տեսնենք եւ համոզվենք, որ բանակցությունները շարունակելն անիմաստ է, կընդհատենք դրանք, քանի որ Ադրբեջանը դեմ է բանակցություններին` բանակցային գործընթացի նմանակեղծման նպատակով», հայտարարել է նա:





