AM
7 Հոկտեմբեր 2004 - 13:01 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ «ՎԵՐԻՆ ԼԱՐՍ» ՍԱՀՄԱՆԱԿԵՏԸ ԵՎ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքում ռուսական կողմը բացել է «Վերին Լարս» անցակետը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նշենք, որ
այդ տրանսպորտային միջոցների թվում են նաեւ պաշտպանության նախարարության մեքենաները հատուկ բեռներով, ինչպես նաեւ կոմերցիոն բեռներով մեքենաներ: Նախարարի խոսքերով, ռուս սահմանապահները թույլ են տվել մեքենաներին անցնել, սակայն խնդիրներ են առաջացել «Վերին Լարսի» վրացական հատվածում: Անդրանիկ Մանուկյանը հաղորդել է նաեւ, որ բանակցությունները վրացական կողմի հետ արդեն ընթացքի մեջ են: