ՀՀ նախագահն երեկ ընդունել է ՌԴ տրանսպորտի եւ կապի նախարար, տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին:Ինչպես հաղորդել են Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունում, հանդիպման ժամանակ Ռ.Քոչարյանը նշել է, որ այս հանձնաժողովը հայ-ռուսական հարաբերություններում կարեւորագույն մեխանիզմ է եւ միշտ էլ աչքի է ընկել գործունեության արդյունավետությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրերը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով տրանսպորտային հաղորդակցության զարգացման խնդիրներին: Ի.Լեւիտինը տեղեկացրել է, որ հանձնաժողովի քննարկումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք լրամշակվելուց հետո կքննարկվեն հանձնաժողովի հաջորդ` Մոսկվայում կայանալիք նիստի ընթացքում:





