AM
20 Հոկտեմբեր 2004 - 16:30 AMT

ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Օլեգ Եսայանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի պատվիրակությանը` կազմակերպության Տնօրենների խորհրդի նախագահ Անի Թոթահի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում Օ.Եսայանը նշել է հայկական սփյուռքի, մասնավորապես, Համագումարի կարեւոր դերը «ազգային շահերի պաշտպանման եւ հայության ազգային ինքնօրինակության պահպանման, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրների լուծմանն հետեւողական աջակցության գործում»: Իր հերթին Ա.Թոթահը ԱՀՀ-ի պատրաստակամությունն է հայտնել հետագայում եւս օժանդակելու Լեռնային Ղարաբաղի խնդրների լուծմանը: Նշենք, որ խորհրդարանի խոսնակը պատվիրակության անդամներին ներկայացրել է ԼՂՀ օրենսդրական դաշտը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններն ու գերակայությունները, երկրում իրականացվող երկարատեւ ներդրումային քաղաքականությունը, հարկային ռեժիմը, փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: