AM
17 Նոյեմբեր 2004 - 19:35 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖԵԴԵՐԱԼԱՑՄԱՆ ՕՏԻՆ

Եվրախորհրդարանի եւ եվրամիության անդամները արտահայտվում են Վրաստանի եւ Ադրբեջանի ֆեդերալացման օգտին: Այդ մասին ասվել է նոյեմբերի 11-ին երմանիայում Էբերտի հիմնադրամի միջոցառման ժամանակ, որին մասնակցել են նաեւ Հարավային Կովկասի երեք երկրների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդել է երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն, հանդիպման ընթացքում հաղորդվել է, որ Վրաստանը ընդունում է նման տարբերակը եւ նախապատրաստել է դաշնային պայմանագրի համապատասխան նախագիծ: Այն արդեն ներկայացվել է Հարավային Օսիային եւ կներկայացվի Աբխազիայի առաջնորդներին, հենց որ այնտեղ այդ հարցը որոշակիանա: Ի տարբերություն Վրաստանի ներկայացուցիչների, Ալիզադեն գտնում է, որ ֆեդերալացման տարբերակը շատ վտանգավոր է եւ չի կարող կիրառվել Ադրբեջանում, որը հանդիսանում է ունիտար պետություն: Սոցիալ-դեմոկրատը հաղորդել է նաեւ, որ մասնակիցները բացասական վերաբերմունք են դրսեւորել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարավոր ռազմական բախման նկատմամբ:
Այդ հաղորդագրությունը շարունակում է Հարավային Կովկասում սեփական քաղաքական գիծ վարելուն ուղղված Եվրոպական Միության ակտիվացման քաղաքականության ընդհանուր միտումը: