Երեկ պաշտոնական այցով Հռոմում գտմվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ: Հանդիպման ժանական կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման եւ ակտիվացման հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ քաղաքական, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, ինչպես նաեւ նշվել է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակը: Կողմերը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Նշենք, որ նույն օրը Ռ.Քոչարյանը այցելել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ:





