AM
25 Փետրվար 2005 - 12:57 AMT

ԱՄՆ-Ն ԵՎ ԵՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎՐԱԱՏԼԱՆՏՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՁԳՏՄԱՆԸ

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն շարունակում են սերտորեն համագործակցել եվրաատլանտյան հանրությանը հետագա ինտեգրման Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ձգտմանն աջակցելու ուղղությամբ: Այդ մասին է ասվում ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրությունում` նվիրված ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Եվրոպա այցելությանը: Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» եւ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրերը նպաստում են Հարավային Կովկասի հետ կապերի խորացմանը: ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը մտահոգված են Հարավային Կովկասում եւ Սեւ ծովի տարածաշրջանում անվտանգության չկարգավորված հակամարտությունների առկայության առնչությամբ: «Մենք հանդես ենք գալիս Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին եւ համագործակցում ենք Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների խաղաղ քաղաքական կարգավորման միջազգային ջանքերի ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ: