AM
5 Մարտ 2005 - 14:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԹԱՆԵԼՈՒ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը ողջունում է պաշտոնական Երեւանի հետ հարաբերությությունները խթանելու Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունը եւ պատրաստակամություն է հայտնում առանց հապաղման սկսել Գործողությունների անհատական ծրագրի մշակման աշխատանքները «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւաններ» ԵՄ ծրագրի շրջանակներում, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը` մեկնաբանելով մարտի 2-ին հրապարակված Եվրահանձնաժողովի Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Նրա խոսքերով` զեկույցի հիման վրա Եվրախորհուրդը որոշում կընդունի ԵՄ շրջանակներում Գործողությունների անհատական ծրագրի մշակման մասին: Զեկույցն ամփոփում է ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ներկայացնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նկարագիրը: «Հայաստանը հաշվի կառնի Եվրահանձնաժողովի դիտարկումները եւ դրանք կհամադրի Գործողությունների ծրագրում իր դիրքորոշումների հետ», -նշել է Հ.Գասպարյանը: