Այսօր Փարիզի արվարձանում գտնվող Ռամբույե դղյակում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այսօր եւետ օրվա առաջին կեսին կկայանան նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի առանձնազրույցները Ռ.Քոչարյանի եւ Ի Ալիեւի հետ: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները առանձնազրույց կունենան Ռամբույե դղյակում: Փետրվարի 11-ին երկու երկրների ղեկավարների բանակցությունները կանցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող համանախագահների հետ: Ներկայիս բանակցությունների նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների սահմանումն է մեկ տարվա ինտենսիվ բանակցություններից հետո:





