AM
4 Ապրիլ 2006 - 11:17 AMT

Ա.Բաղդասարյան. Ռուսական գազի գինը պետք է օպտիմալ լինի Հայաստանի համար

«Հայկական կողմի եւ «Գազպրոմի» ներկայացուցիչների միջեւ բանակցությունները շարունակվում են, եւ ես հուսով եմ, որ ռուսական գազի սակագները կիջեցվեն»,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, սակագների բարձրացումն առաջին հերթին կանդրադառնա հայրենական արտադրողների վրա եւ կավելացնեն Հայաստանից ապրանքների արտահանման ծախսերը: «Գազի գինը պետք է օպտիմալ լինի Հայաստանի համար: Ես միշտ դեմ եմ եղել այդ բարձրացմանը: Ցանկացած որոշում պետք է փոխզիջումային լինի եւ գազի սակագների կարգավորումը պետք է իրագործվի արդեն իրեն արդարացրած «Գույք պարտքի դիմաց» սխեմայով»,-ասել է ԱԺ խոսնակը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ին փոխանցված չաշխատող ձեռնարկությունները պետք է գործարկվեն որքան հնարավոր է արագ: «Դրանից կշահեն երկու կողմերը: Ուղղակի պետք է այնպես անել, որ այդ ձեռնարկություններում արտադրանքը մցունակ լինի»,-նշել է Ա.Բաղդասարյանը: