AM
14 Ապրիլ 2006 - 14:12 AMT

Ադրբեջանի ԱԳՆ-ը Սաֆարովի նկատմամբ կայացրած դատավճռի առիթով հայտարարությամբ հանդես չի գա

Ադրբեջանի ԱԳՆ-ը ուշադրության կենտրոնում է պահելու ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ կապված իրադրությունը, ում նկատմամբ Բուդապեշտի դատարանը ցմահ բանտարկության դատավճիռ է կայացրել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո եւ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Թաիր Թաղիզադեն: Նրա խոսքերով, նախարարությունը չի պատրաստվում պաշտոնական հայտարարություն անել դատավճռի կապակցությամբ. դա իրավական գործընթաց է, որը կատարվում է իրավական միջոցներով, այսինքն բողոքարկման ճանապարհով: «Արտաքին գործոց նախարարության դերը կայանում է նրանում, որ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը միշտ կգտնվի իրդարձությունների կենտրոնում, ինչպես եւ մինչ այժմ»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո եւ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավարը, հաղորդում է «Թրենդը»: