AM
17 Ապրիլ 2006 - 09:02 AMT

Աթենքում ցուցարարները պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շաբաթ օրը, ապրիլի 15-ին, Աթենքի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, մասնակցելու համար մեկ ու կես միլիոն էթնիկ հայերի վախճանի պատճառ դարձած 1915 թ. Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված ցույցին: Ցուցարարները պահանջել են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Թուրքիայի կողմից: Աթենքի Սինտագմա կենտրոնական հրապարակից նրանք ուղղություն են վերցրել դեպի թուրքական դեսպանատուն: Վերջում ցուցարարների խումբը այրել է թուրքական դրոշը: Ավելի վաղ Աթենքի Նեա Սմիրնի շրջանում անցել է հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ 91 տարվա վաղեմության իրադարձությունների զոհերի, որին ներկա են եղել Հայաստանի դեսպանը եւ հունական իշխանությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: