AM
25 Ապրիլ 2006 - 10:36 AMT

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այց Վաշինգտոն նախատեսված չէ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այց Վաշինգտոն նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: «ՀՀ ԱԳ փոխնախարար Կիրակոսյանի պատասխանից նման բան եզրակացնելը, կարծում եմ, կամ թարգմանության, կամ նրա խոսքի մասնակի աղավաղման հետեւանք է»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: Նշենք, որ Թուրքական «Զաման» թերթը գրում էր, թե մի քանի օր առաջ իրեն տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ասել է, թե իբր Ադրբեջանի նախագահ Ալիեւի Վաշինգտոն այցից հետո Հայաստանի նախագահն առաջիկայում հավանաբար կայցելի Վաշինգտոն: