AM
5 Մայիս 2006 - 12:53 AMT

Երեւան-Սոչի Ա-320 ինքնաթիռում բացակայում էր շտուրմանը

«Հայկական կողմը, բնական է, կմեղադրի ռուս դիսպետչերներին եւ եղանակը, ռուսական ավիացիայի ներկայացուցիչները հակված կլինեն մեղքը բարդել հայ օդաչուների վրա: Ֆրանսիական կողմը նույնպես կփորձի մեղքը բարդել հայ օդաչուների վրա, քանի որ շահագրգռված է նվազագույնի հասցնել օդանավի վրա եղած անսարքությունների մասին տեղեկությունները»,-գրում է «Նովիե իզվեստիան», հղում անելով թռիչքների անվտանգության գծով փորձագետի վրա, որը մոտ է միջադեպի հետաքննությանը: Ըստ նրա, այս գործին խառն է նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն, որը կանոնակարգում է քաղաքացիական ավիացիայի գործունեությունն ողջ աշխարհում: Նրա դիրքորոշումը քննադատական կլինի ռուս դիսպետչերների, օդերեւույթաբանների եւ հայ օդաչուների հանդեպ: Ըստ փորձագետի, ՄԱԿ-ը ուշադրություն կդարձնի, որ Ա-320 ինքանթիռում բացակայում էր շտուրմանը: Մասնագետը նշել է նաեւ, որ նման տիպի օդանավի կործանման քննությունը պետք է տեւի առնվազն մեկ շաբաթ: Մինչդեռ «Արմավիաի» ինքնաթիռի կործանման պատճառները կարող են պարզվել ամիսների ընթացքում: