Հունիսի 1-ին Մոսկվայի Bookberry գրախանութում տեղի կունենա ժամանակակաից թուրք գրող, պոստմոդերնիզմի ներկայացուցիչ, գրական մրցանակաների մրցանակակիր Օրհան Փամուկի գրքերի շնորհանդեսը: Ռուս ընթերցողին կներկայացվեն գրողի ամենհայտնի երկերը` «Խաղաղ տունը», «Սպիտակ ամրոց», «Ինձ կոչում են Կարմիր», «Ստամբուլ` հիշողությունները եւ քաղաքը» գրքերի ռուսերեն թարգմանությունները: 2003 թվականին նա արժանացել է IMPAC միջազգային մրցանակին, իսկ 2004 թվականին լույս է տեսել նրա «Ձյուն» գիրքը, որն ըստ Times-ի «զարմանալիորեն ժամանակակից վեպ է»:
Նշենք, որ Օ.Փամուկը չի թաքցնում իր քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայում քրդերի իրավունքների ոտնահարման հարցերում: BBC-ին տված հարցազրույցում նա ասել է. «Այն, ինչ կատարվել է 1915 թ. օտտոմանյան հայերի հետ, ամենամեծ գաղտնիքն էր, այդ իրադարձությունները տաբուի տակ էին: Սակայն այժմ մենք պետք է կարողանանք խոսել անցյալի մասին»:
Փամուկի դեմ մեղադրանքներն արձագանք գտան արտերկրում: Առաջին հերթին այդ դատավարությունը արծարծեց Թուրքիայում խոսքի ազատության հարցը, որը կարեւորվում է Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության համատեքստում: Amnesty Internatiօnal-ը պահանջեց փոխել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որով նախատեսվում է մինչեւ երեք տարվա ազատազրկում Թուրքիայի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





