AM
9 Հունիս 2006 - 11:08 AMT

Ադրբեջանցի պատգամավորները չեն ընդունել Լեո Պլատվոետի առաջարկները

Անհայտ կորած անձերի հարցերով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը եւ ԵԽԽՎ անդամ Մակ Նեվիլը, որոնք այցով գտնվում էին Ադրբեջանում, մի շարք հանդիպումներ են ունեցել միլի մեջլիսում: Հանդիպումների ընթացքում Լ.Պլատվոետն առաջարկություններ է արել, որոնք չեն ընդունվել ադրբեջանցի պատգամավորների կողմից: Առավել ճշգրիտ հետազոտություն անցկացնելու նպատակով Լ.Պլատվոետն առաջարկել է համագործակցել ԼՂՀ մարմինների եւ ՈԿԿ-ի հետ: «Մենք հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված որեւէ կազմակերպության հետ համագործակցությունը հակասում է Ադրբեջանի պետական քաղաքականությանը: Մերժվել է նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչների առաջարկը անհայտ կորածների ընտանիքների համար դեպի Լեռնային Ղարաբաղ ուղեւորություն կազմակերպելու վերաբերյալ` հարազատներին որոնելու նպատակով»,-հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլտակին Հաջիեւան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: