AM
13 Հուլիս 2006 - 12:35 AMT

Վրաստանից Հայաստան է ուղարկվել ռուսական ռազմական տեխնիկայով հերթական էշելոնը

Վրաստանից Հայաստան է ուղարկվել ռուսական ռազմական տեխնիկայով հերթական երկաթուղային էշելոնը: 9 գնացքներից բաղկացած էշելոնը` Բաթումիի 12-րդ ռազմակայանի գույքով, ուղեվորվում է Գյումրի (Հայաստան): Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ Բաթումիի կայանում մնում է միայն ծանր տեխնիկան, որը դուրս է բերվելու փուլ առ փուլ: Ռազմական տեխնիկայի եւ գույքի դուրս բերումը կատարվում է Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունների միջեւ 2006 թվականի մարտի 31-ին Սոչիում կնքված համաձայնագրի շրջանակներում: