AM
1 Սեպտեմբեր 2006 - 11:08 AMT

Մեթյու Բրայզան «ճանապարհային քարտեզ է» առաջարկում Լեռնային Ղարաբաղի համար

Առաջխաղացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջարկներից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, կարելի է առաջխաղացման հասնել, սակայն դա կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կանեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: «Ես գտնում եմ, որ կողմերը կգնան փոխզիջման, քանի որ դա խնդիրը լուծելու միակ ուղին է, որովհետեւ գոյություն չունի ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ուղի: Սկզբունքները, որ առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, մնում են բանակցությունների սեղանին, եւ այդ պլանը կարելի է անվանել «ճանապարհային քարտեզ»: Դա մեր լավագույն առաջարկներն են»,-ընդգծել է Բրայզան, հաղորդում է ANS հեռուստաալիքը: