AM
2 Սեպտեմբեր 2006 - 08:45 AMT

Բաքուն «դժգոհ է» Անջեյ Կասպռշիկի դիրքորոշումից Ղարաբաղի հրդեհների հարցում

Ադրբեջանը չի ներկայացնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկի հետկանչի հարցը իր պաշտոնից, «չնայած նրա գործնեության հանդեպ ունեցած դժգոհությանը»: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Մենք օրակարգի հարցերի շարքում չենք ընդգրկում Կասպռշիկի հետկանչի հարցը»,- հայտարարել է նախագահը:

Ադրբեջանական կողմը «դժգոհ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործնեությունից, ավելի ճիշտ նրա դիրքորոշումից Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքների հրդեհների հարցում»:
«Ես քննադատել եմ նրա գործնեությունն այստեղ, ես նրան ասացի, որ այդպես չի կարելի աշխատել: Եթե Ա. Կասպռշիկն այստեղ այդքան հեղինակավոր կազմակեպություն է ներկայացնում, նա պետք է ռեալ եւ օբյեկտիվ գնահատական տա տեսածին: Իսկ պարզապես այստեղ ժամանակ անցկացնելն ու կողմերի միջեւ ճանապարհորդելը իմաստ չունի»,- լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, հայտնում է Day.az-ը: