Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը կմեկնի Մերձդնետր, որտեղ սեպտեմբերի 17-ին տեղի կունենա այդ չճանաչված հանրապետության կարգավիճակի հանրաքվեն: Ինչպես այսօր տեղեկացրեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, «Մերձդնեստրի ղեկավարությունը հրավիրել է ԼՂՀ ներկայացուցիչներին` որպես միջազգային դիտորդների»: ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են խորհրդարանի պատգամավորներ եւ ԿԸՀ աշխատակիցներ` կգլխավորի ԼՂՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը:





