AM
29 Նոյեմբեր 2006 - 09:06 AMT

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանն ազդանշան է ստացել, որի համաձայն նա անպայման կանդամակցի ՆԱՏՕ-ին

Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանն ազդանշան է ստացել, որի համաձայն նա անպայման կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այդ մասին Ռիգայում վրացի լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, որտեղ նա նոյեմբերի 28-ին որպես հյուր մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բուրջանաձեի ելույթը հեռարձակվել է վրաստանյան հեռուստաալիքների եթերում: «Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք արտակարգ ուղերձներ ենք ստացել: Եվ ոչ միայն Լատվիայի նախագահի կողմից, որը միշտ մեծապես աջակցում է Վրաստանին, այլ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից, որն ընդգծել է, որ Եվրոպայի միավորումն ու անվտանգությունն կավարտվեն միայն այն ժամանակ, երբ բոլոր այն եվրոպական պետությունները, որոնք ցանկանում են եւ պատրաստ են դրան, դառնան ՆԱՏՕ-ի անդամներ»,-հայտարարել է Բուրջանաձեն:

Բուրջանաձեն նշել է նաեւ այն փաստը, որ գագաթնաժողովում ամերիկացի սենատոր Ռիչարդ Լուգարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: «Ցանկանում եմ հիշեցնել, որ այդ մարդն առաջիններից մեկն էր, որ ասաց թե Բալթիայի երկրները կանդամակցեն ՆԱՏՕ-ին»,-ասել է Բուրջանաձեն, հաղորդում է Կովկաս-պրեսը: