AM
29 Նոյեմբեր 2006 - 10:31 AMT

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում առաջիկայում զբաղվել ղարաբաղյան հակամարտության հարցով

ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ չի նախատեսում զբաղվել դրանով ապագայում: Այդ մասին Ռիգայում հայտարարել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Ջեյմս Ապպաթուրայը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հետեւյալն է. «ԵԱՀԿ-ն շատ կարեւոր դեր է խաղում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում»: Պատասխանելով Ադրբեջանի հետ ինտենսիվ երկխոսություն սկսելու հեռանկարների մասին հարցին, դաշինքի մամլո քարտուղարն ասել է, որ «Ադրբեջանը չի դիմել ՆԱՏՕ-ին նման առաջարկով», հաղորդում է «Մեդիամաքսը»: