Լեռնային Ղարաբաղում Սահմանադրության ընդունման Հանրաքվեն, առաջին հերթին, ուղված էր միջազգային հանրությանը: Եւ ԱՄՆ-ն, եւ ԵՄ-ն շատ են խոսում ժողովրդավարության մասին` որպես սառեցված հակամարտությունների կարգավորման կարեւոր գործոն: ԼՂՀ-ն ցուցադրեց հակումը այդ մոտեցման նկատմամաբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այժմ միջազգային հանրությանը դժվար կլինի ասել, որ Ղարբաղը չի համապատասխանում մինիմալ ժողովրդավարական չափանիշներին:
«Այժմ լուրջ հարց է ծագում: Որքանո՞վ են հարաբերվում այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են հակամարտության կարգավորումը եւ տարածքային ամբողջականությունը: Արդյոք հնարավո՞ր կլինի զոհել ժողովրդավարական ընթացակարգերը առավել քիչ ժողովրդավարական պետության տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: Այլ տեսանկյունից, ԼՂՀ-ն էթնիկ ժողովրդավարությու՞նն է, որն ապահովել է հայերի ազատությունը` Ղարաբաղից եւ այլ յոթ շրջաններից ադրբեջանցիների դուրս մղման գնով: Պատրա՞ստ կլինի արդյոք միջազգային հանրությունը ճանաչել, որ հայկական էթնիկ ժողովրդավարությունը ավելի լավ է, քան նոր պայքարը արդարության վերականգնման համար: Դեռեւս բոլոր այս հարցերն անպատասխան են մնում: Եւ կարծում եմ, որ դեռ երկար կմնան: Այն նաեւ ներքին նշանակություն ուներ: Դա ազդանշան էր ԼՂՀ հանրությանը, որ այս կազմավորման ապագան կապված է ընտրությունների հետ, ժողովրդի կարծիքի կարեւորման հետ, այլ ոչ թե միայն բյուրոկրատական խաղերի: Դա չափանց կարեւոր է հենց Հայաստանի համար եւս, որի համար չափազանց կարեւոր է ամրապնդել ժողովրդավարական տենդենցները երկրի ներսում: Այստեղ ԼՂՀ-ն կարող է օրինակ դառնալ ՀՀ համար»,- ընդգծել է ռուս քաղաքագետը:





