AM
12 Դեկտեմբեր 2006 - 09:21 AMT

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցմանը

Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարները որոշում են ընդունել ԵՄ անդամակցության Թուրքիայի դիմումի տարկետման վերաբերյալ` Կիպրոսի կառավարությունը չճանաչելու կապակցությամբ: Բրյուսելից հաղորդագրության համաձայն, նախարարները համաձայնության են հասել ութ կետերի շուրջ, ըստ որոնց բանակցությունները կսառեցվեն:

Այդ որոշումը ընդունվել է, քանի որ Թուրքիան հրաժարվում է ընդունել կիպրոսյան նավերն ու ինքնաթիռները իրենց նավահանգիստներում: Մի շարք անդամ-երկրներ հանդես են եկել Թուրքիայի նկատմամբ խիստ դիրքորոշման ընդունման օգտին, որը չի ճանաչում Կիպրոսի կառավարությունը: Սակայն վերջնական փաստաթղթում ուլտիմատումների կամ վերջնաժամկետների մասին որեւէ նշում չկա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: