AM
13 Դեկտեմբեր 2006 - 10:21 AMT

Գերմանական հեռուստաալիքը քննադատում է Ադրբեջանին

Օրերս Գերմանիայի հանրային MDR ալիքով ցուցադրվել է «Die Baku Story» ֆիլմը, որտեղ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկվել: Ֆիլմում սուր քննադատության է ենթարկված կոռուպցիան, աղքատությունը, ոստիկանության կամայականությունը եւ ահավոր բնապահպանական իրավիճակը Ադրբեջանի նավթային հանքավայրերում: Ֆիլմում Ադրբեջանը ներկայացված է որպես կաշառակեր պաշտոնյաներով հետամնաց պետություն: Հաղորդվում է, որ լրագրողներին ձերբակալել է Ադրբեջանի ոստիկանությունը տեղաբնակների` անցկացված նավթամուղի դեմ բողոքի գործողություներից մեկի նկարահանման ժամանակ: Բողոքող բնակիչները, մասնավորապես, վրդովված էին նրանով, որ նրանցից ապօրինաբար խլել են իրենց հողատարածքները նավթամուղի կառուցման համար եւ պնդում էին, որ իրենց համաձայնության մասին փաստաթղթերը կեղծվել են տեղի պաշտոնյաների կողմից: Լրագրողներին հաջողվել է նաեւ թաքնված տեսախցիկով նկարահանել խոսակցությունը ոստիկանության տեղամասում ադրբեջանցի ոստիկանների հետ, հաղորդում է Day.az-ը: