AM
18 Դեկտեմբեր 2006 - 09:27 AMT

Ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է գլխավոր սկզբունքներից մեկը լինի Ղարաբաղյան հարցում

Ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքներից մեկը լինի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Դա սկզբունքներից մեկն է, որը պետք է հիմնարար լինի Լեռնային Ղարաբաղի եւ ուրիշ այդ կարգի հակամարտությունների համար: Դա միակ սկզբունքը չէ: Հելսինքիի վերջնական ակտը այլ սկզբունքեր եւս ներառում է, այդ թվում տարածաքյին ամբողջականությունը»,- ընդգծել է Սեմնեբին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: