ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը իրավիճակի էական փոփոխությունների չի հանգեցնի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Ջոնաթան Հենիքը: Նրա խոսքերով, ԱՄՆ դիրքորոշումը տվյալ հարցում անփոփոխ է մնում: «Միացյալ Նահանգները երբեք չեն ճանաչել եւ չեն ճանաչի 1915 թվականի իրադարձությունները` որպես Հայոց ցեղասպանություն»,- ասել է նա: Դիվանագետը գտնում է, որ նույնիսկ եթե ստորին պալատը որոշում ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այդ հարցը պետք է հաստատվի Սենատում: ԱՄՆ օրենսդրության համաձայն, նախագահը օրինագծերի հարցում վետոյի իրավունք չունի, հաղորդում է ԱՊԱ-ն:





