AM
8 Օգոստոս 2008 - 12:19 AMT

Ստամբուլի հայկական եկեղեցու վանահոր նկատմամբ մահափորձը առաջին անգամ չէր կատարվում

Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վանահայր Տեր Պարգեւ Նալբանդյանի նկատմամբ մահափորձը առաջին անգամ չէր կատարվում: Դեռեւս 2002 թվականին նա հարձակման էր ենթարկվել դաշույնով զինված անձի կողմից, որը կարճ ժամանակում բանտից ազատ էր արձակվել: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Ստամբուլի հայ համայնքում, Թոււրքիայի հայկական օրաթերթերից ոչ մեկը չանդրադարձավ այդ միջադեպին, բաից իշխանամետ «Ժամանակ»-ի, որի խմնագիրն է Արա Կոչունյանը:

Ստամբուլում լույս է տեսնում 3 հայկական թերթ. «Ժամանակ»` 1908 թվականից, «Մարմարա»` 1928 թվականից, եւ «Ակոս»` 1996 թվականից:

Օգոստոսի 4-ի առավոտյան անհայտ անձինք հրազենից չորս կրակոց են արձակել Սկյութարում(Ստամբուլի շրջան) գտնվող Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու տարածքում: Ինչպես հաղորդել են Ստամբուլի աղբյուրները, անհայտ մարդկանց թիրախը եկեղեցու վանահոր` եկեղեցու բակում գտնվող կացարանն էր: Բարեբախտաբար, եկեղեցու վանահայր Տեր Պարգեւ Նալբանդյանը եւ իր ընտանիքի անդամները տանը չեն եղել, այլապես կատարվածի հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել: Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը եւ հանցագործները ներկա պահին հետախուզության մեջ են: