AM
12 Հունվար 2009 - 09:27 AMT

Նենսի Փելոսին կրկին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին կրկին ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: Հունվարի 7-ի նիստում նա վերընտրվել է 255 «կողմ» եւ 174` «դեմ» ձայների հարաբերակցությամբ:«Մեզ ծանր աշխատանք է սպասում` մենք պետք է հույս ներշնչենք աշխատանքը, բիզնեսը, տները կորցրած ամերիկացիներին, բոլոր նրանց, ով ի վիճակի չէ մարել վարկերը: Նրանք չեն կարող երկար սպասել` մինչեւ մենք սկսենք ռեցեսիայից վերադառնալ նորմալ կյանքի եւ բարգավաճման»,-ասել է Փելոսին իր առաջին ելույթում:

Նենսի Փելոսին 110-րդ գումարման Կոնգրեսի աշխատանքի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման ակտիվ կողմնակիցներից մեկն էր: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել աղբյուրները Վաշինգտոնում, հավանական է, որ ներկայիս Կոնգրեսի աշխատանքի ընթացքում եւս ներկայացվի նմանատիպ մի բանաձեւ: