Այս տարվա սեպտեմբերին ՀԱՊԿ հավաքական ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ղազախստանի տարածքում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը նախարարության աշխատակազմի ընդլայնված նիստին: «Հատկապես ցանկանում եմ խոսել մի խնդրի մասին, որը կապված է 2009թ. փետրվարի 4-ին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին ընդունված որոշման հետ: Արդեն սեպտեմբերին ծրագրված են ՕԱՀՈՒ համատեղ զորավարժությունները Ղազախստանի տարածքում»,- ասել է Սերդյուկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՀԱՊԿ կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը:





