AM
6 Ապրիլ 2009 - 17:57 AMT

Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Բուրաք Օզուգերգինը : Նրա խոսքերով, պաշտոնական Անկարան բավարարված է այդ առաջընթացով եւ գործընթացի շարունակմամբ: «Բանակցություններում առկա առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հանգստության վերականգնմանը: Մենք հույս ունենք, որ այն նաեւ իր ներդումը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», – ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է Anatolian News Agency-ին: