Խելամիտ հույսեր կան մինչեւ տարեվերջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բերնար Ֆասյեն :
«Բաքվում եւ Երեւանում վերջին հանդիպումների ընթացքում մեզ կարծես հաջողվել է մի քանի աղյուս շարել կառուցվող տանը: Սակայն մենք դեռ այն փուլում չենք, որպեսզի տանիքը տեղադրենք», – ասել է Ֆասյեն Բաքվից Երեւան մեկնելուց առաջ:
«Սակայն միշտ չէ, որ դա մեզանից է կախված: Առաջին հերթին ` այն կախված է կողմերից, նախագահներից եւ այլ գործոններից», – ասել է ֆրանսիացի համանախագահը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կատարած հերթական այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները քննարկել են Արդբեջանի նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ, հաղորդում է Trend News-ը:
Տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցը սկսվել է ապրիլի 21-ին Երեւանից: Միջնորդները եղել են Բաքվում, այսօր Երեւանից կմեկնեն Ստեփանակերտ, այնուհետեւ կվերադառնան Երեւան:
Այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի Պրահայում մայիսի 7-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ:





