AM
21 Մայիս 2009 - 13:47 AMT

Այս տարի Մուշում տեղի կունենան հայկական մշակույթի օրեր

Հայաստանից «Երիտասարդ ժողովրդավարներ» հասարակական կազմակերպությունը սկսել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային երկխոսության ծրագրի իրականացումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է կազմակերպության հիմնադիր Գեւորգ Կալլոշյանը: Նրա խոսքերով հայկական պատվիրակության ժամանման նպատակը թուրքական Մուշ գավառ երիտասարդ սերնդի հայ եւ թուրք արտիստների համերգների կազմակերպումն է: «Մենք կարծում ենք, որ նոր սերունդը նոր մտածողություն է, եւ այդ պատճառով ուզում ենք հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխել առավել քիչ քաղաքականացված դաշտ: 2009-ի աշնանը մենք մտադիր ենք Մուշում անցկացնել հայկական մշակույթի օրեր, իսկ հաջորդ տարի` նման օրեր Հայաստանում»,- ասել է Կալլոշյանը, ավելացնելով, որ իր կազմակերպությունը չի պատրաստվում «ներխուժել քաղաքականություն»:

«Միակ բանը, որ ուզում ենք, այն է, որ մեզ չխանգարեն ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմից»,- նշել է նա: