Թեհրանում ազատ է արձակվել բրիտանական դեսպանության անվտանգության տեղի ծառայությունների կողմից հանգստյան օրերին ձերբակալված հինգ աշխատակից: Մյուսներին դեռ հարցաքննում են:
Ընդհանուր առմամբ դեսպանության իրանական ծագումով 9 աշխատակից ձերբակալվել է հունիսի 12-ի ընտրություններից հետո անկարգություններին մեղսակից լինելու մեղադրանքով:
Երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել էր Թեհրանում նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի գործողությունների հրահրման մեջ, որոնց արդյունքում հաղթող է հայտարարվել Մահմուդ Ահմադինեժադը:
Լոնդոնը դատապարտել է Իրանի իշխանությունների գործողությունները: «Դրանք ագրեսիվ գործողություններ եւ ահաբեկման միանգամայն անթույլատրելի մակարդակ են, – հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեւիդ Միլիբենդը: – Մենք ցանկանում ենք նրանց ազատության մեջ, ողջ եւ առողջ տեսնել», – հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկուշաբթի օրն Իրանում սկսվել է ընտրողների ձայների մասնակի վերահաշվարկը: Իրանի պաշտպանների խորհրդի ներկայացուցիչներն առաջարկել են վերահաշվել քվեաթերթիկների պատահականորեն ընտրված 10 տոկոսը:
Ձայների վերահաշվարկը սկսվեց Թեհրանում եւ երկրի այլ գավառներում:
Միր Հոսեյն Մուսավին` ըննդիմության կողմից առաջադրված պարտված թեկնածուներից մեկը, հերքել է այդ առաջարկը` շարունակելով պահանջել կրկնական նախագահական ընտրություններ:





