AM
15 Հուլիս 2009 - 14:42 AMT

Հայաստանին շահավետ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին

«Մադրիդյան սկզբունքները հաստատված ծրագիր չեն», – այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբացկության նախագահ Խաչիկ Հարությունյանը : Նրա խոսքերով, համաձայնագրի յուրաքանչյուր կետ պետք է առանձին քննարկվի, եւ միայն կողմերի միջեւ ընդհանուր համաձայնության ձեռքբերումից հետո կարող են Մադրիդյան սկզբունքները ներկայացվել որպես փաստաթուղթ:

Հարությունյանը նաեւ նշել է, որ ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել առանց ԼՂՀ մասնակցության: «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ծանոթ են բանակցությունների մանրամասներին», – հայտարարել է Խաչիկ Հարությունյանը, ընդգծելով, որ Հայաստանին շահավետ է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: