Երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ պայմանավորվածությունները երկու Արձանագրությունների շուրջ բեկում են մտցնում հայ-թուրքական հարաբերություններում: Այդ մասին «ՀԱՊԿ ինստիտուտ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման նոր գործիք» թեմայով Մոսկվա-Երեւան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Եթե կողմերին հաջողվի կատարել ձեռք բերված պայմանավորվածություններն ու կարգավորել հարաբերությունները, դա կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում»,-ասել է Բորդյուժան: Նա հավելել է, որ այդ հարաբերությունների հաստատումը օգուտ կբերի ողջ Կովկասին:





