AM
11 Սեպտեմբեր 2009 - 15:25 AMT

Սուրեն Սուրենյանց. Երկու ասմվա ընթացքում հնարավոր չէ լուծել հարյուրամյա խնդիրը

Քանի դեռ հայ – թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, Հայաստանը չի կարող համարվել լիարժեք անկախ պետություն: Այս մասին ասյօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքերով, անվտանգության ամենամեծ երաշխիքներ են հանդիսանում հարեւան երկրների հետ բարեկամական հարաբերությունները:

Սուրենյանցը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումը իրեն չի անհանգստացնում, քանի որ դա դեռ մի քայլ է հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման եւ զարգացման ճանապարհին: «Ինձ ավելի շատ անհանգստացնում է փակ օլիգարխիկ համակարգը, կարող է արդյոք այն անցնել այս դժվար գործընթացի միջով», – ասաց Սուրենյանցը նշելով, որ մեր օլիգարխիկ համակարգն իր այս կեցվածքով պիտանի չէ նման գործընթացի համար:

«Արձանագրությունների ստորագորումից հետո երկրի ներսում տեղի կունենան դրական փոփոխություններ», -նշեց Սուրենյանցը: Մեկնաբանելով հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման երկամսյա ժամկետը` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամն ասաց, որ երկու ամսվա մեջ հնարավոր չէ լուծել հարյուրամյա խնդիրը: