AM
6 Հոկտեմբեր 2009 - 13:41 AMT

Սփյուռքը հակասում է ինքն իրեն

Փարիզում Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան Հայաստանի նախագահի համար բավականին վիրավորական էր: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով համահայկական ուղեւորության սկիզբը Կոմիտասի հուշարձանի մոտից տրվել է որոշակի նպատակով. ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար:

Նա նաեւ նշեց, որ ցույցի մասնակիցները հակասում էին իրենք իրենց: «Չորս կողմը բղավելով, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի, նրանք խանգարեցին նախագահին այդ մասին հայտարարել ամբողջ աշխարհում», – ասաց Վիգեն Սարգսյանը: