AM
18 Նոյեմբեր 2009 - 08:11 AMT

Իլհամ Ալիեւը նորից խոսում է պատերազմի մասին

«Տվյալ իրավիճակը շտկելու համար գոյություն ունի կամ խաղաղ, կամ էլ ռազմական ուղի: Այլ ճանապարհ չկա: Մենք չենք կարող այլեւս ձգձգել այդ գործընթացը», – խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւվը:

Շոշափելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ի գործեությունը, Ադրբեջանի նախագահը հարցականի տակ է դրել տվյալ կառույցի աշխատանքի արդյունավետությունը:

«Մենք բանակցություններ ենք վարում, եւ նշմարվում է որոշ առաջխաղացում: Ցանկանում եմ նաեւ ասել, որ բանակցությունների թեմայում նախատեսվում է հայկական զորքերի դուրս բերումը բոլոր 7 շրջաններից: Նույն ժամանակ բանակցությունների թեման է ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Առաջ դրա մասին խոսք անգամ չկար: Սակայն, դրա հետ մեկ տեղ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը նախընտրում է ձգձգել ժամանակը», – ասել է Ալիեւը, հաղորդում է 1news.az-ը: