AM
17 Դեկտեմբեր 2009 - 10:11 AMT

Կադրի Գյուրսել. Ցեղասպանության հարցն ԱՄՆ-ի համար Արձանագրությունների վավերացունը Թուրքիային պարտադրելու մի մեխանիզմ է

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ համապատասխան բանաձեւի ընդունումը Կոնգրեսում ճնշման որոշակի մեխանիզմ է, որի միջոցով Վաշինգտոնը կարող է ստիպել Թուրքիային վավերացնել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցին, հայտարարել է «Միլիեթ» թուրքական թերթի թղթակից Կադրի Գյուրսելը: «Միեւնույն ժամանակ հանրության Թուրքիայի եւ Ադրբեջանի հասարակությունների ճնշումը կարող է ստիպել Թուրքիային չվավերացնել Արձանագրությունները: Նման խնդիրներ կարող են առաջանալ նաեւ հետագայում եւ, հաշվի առնելով այդ բոլոր հարցերը, Թուրքիան կարող է գնալ Արձանագրությունների վավերացմանը` ելնելով այլ գործոններից»,-ասել է թուրք լրագրողը:

Կ.Գյուրսելը նշել է, որ բոլոր այդ հարցերը շաղկապված են միմյանց հետ: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում սրի պես կախված են Անկարայի վրա: Որպեսզի Կոնգրեսը չվավերացնի բանաձեւը, Օբաման կարող է հայտարարել, որ Թուրքիան կվավերացնի Արձանագրությունները: