«Ռոսբալտ» տեղեկատվական գործակալության քաղակումբում (Մոսկվա) տեղի ունեցավ բանավեճ, որի թեման էր` «Լեռնային Ղարաբաղ. հիմնախնդիրն առանց լուծման»: Բանավեճի ընթացքում քննարկվեցին հետեւյալ հարցերը` տարարծաշրջանում նոր պատերազմի ծագման հավանականությունը, ինչպիսի՞ն պետք է լինի խելամիտ փոխհամաձայնությունը: Ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂՀ առաջարկությունը, ըստ որի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումները ազգային հարթությունից պետք է տեղափոխել միջազգային իրավունքի համատեքստ, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «ղարաբաղյան հիմնախնդրի» լուծման հեռանկարների վրա:
Բանավեճին մասնակցում էին պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, պատմաբան, քաղաքագետ Դարյա Միտինան, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը, Ռազմավարական զարգացման նորարարական կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգոր Տրոֆիմչուկը, հասարակական-քաղաքական գործիչներ, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:





