AM
3 Մարտ 2010 - 11:24 AMT

ԱՄՆ կոնգրեսականները խոստանում են նպաստել Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչմանը Սենատում

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանի նամակը ուղղված ԱՄՆ-ի կոնգրեսականներին ստացել է դրական արձագանք մի շարք սենատորների եւ կոնգրեսականների կողմից:

«Վերլուծելով ԵՀՄՖ- ի անունով արդեն ստացված պատասխանները կարելի է գալ այն եզրակացության, որ մարտի 4-ի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեում քննարկումները տալու են դրական արդյունք, եւ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեի կողմից: Ավելին, ամենայն հավանականությամբ թուրքական իշխանությունների կողմից կատարված հակաքայլերը ապարդյուն են անցնելու, եւ Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատումը ունենալու է շարունակություն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Այսպես, Հյուսիսային Կառոլինայի նահանգի կողմից սենատոր տիկին Քեյ Ռ. Հագանը ԵՀՄՖ-ի պատասխան նամակում նշում է. «Խոստանում եմ Ձեր ԵՀՄՖ-ի հայտարարությունը ներկայացնել, երբ ցեղասպանության բանաձեւը կքննարկվի ԱՄՆ մեծ Սենատում: Այս բանաձեւը կոչ է ԱՄՆ կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: Իսկ սենատոր Բարբարա Բոքսերը գրում է. «Կոնգրեսում աշխատելու ողջ ընթացքում ես արել եմ ամեն ինչ 1915-1923թթ.-ին կատարվածը ցեղասպանություն կոչելու համար: Միշտ սատարել եմ 316 բանաձեւը, որը դիմում է ԱՄՆ նախագահին` հորդորելով ընդունելու, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ որպես կատարված պատմական փաստ, Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ, որ Դուք վստահ լինեք, որ ես կաշխատեմ ու կանեմ ամեն ինչ այս կարեւոր բանաձեւի զարգացման շուրջ: Խնդրում եմ իմացեք, որ ես միշտ շարունակելու եմ Հայոց ցեղասպանության բանաձեւի պաշտոնական հաստատման սատարումը, այքան ժամանակ, որքան կլինեմ ԱՄՆ-ի սենատոր»:

Համանման պատասխաններ մեր նամակին ստացել ենք նաեւ սենատոր Յոզեֆ Լիբերմանից, սենատոր Ալ Ֆրանկենից, սենատոր Ջոն Կորնինից, սենատոր Լինդսեյ Գրահամից եւ այլոց կողմից:

ԵՀՄՖ-ի նախագահը պատրաստվում է ԵՀՄՖ-ի խորհրդի անցյալ տարվա նամակը, ստորագրված Եվրոպայի նշանավոր անհատների կողմից, /այդ թվում Մարիոս Գարոյան, Շառլ Ազնավուր, Սերգեյ Խաչատրյան, Արթուր Աբրահամ եւ այլոք/ եւս մեկ անգամ ուղղել ԱՄՆ-ի նախագահ պարոն Բարաք Օբամային` նրանից ակնկալելով ցեղասպանության բանաձեւի հաստատումը: