Կասկած չկա նրանում, թե ինչ է կատարվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, բայց ավելի քան 90 տարի է անցել, եւ Թուրքիան այսօր ԱՄՆ-ի կարեւոր ու հուսալի գործընկերն է: Այդ մասին, ելույթ ունենալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ, հայտնեց Վիրժինիայից կոնգրեսական Ջերրի Քոննոլլին:
«Թուրքիայում ամերիկյան ռազմակայան կա, Թուրքիան օգնում է մեզ Աֆղանստանում իրականացվող օպերացիաներում: Մենք սպառնալիքի տակ կդնենք մեր շահերը, եթե ընդունենք այս բանաձեւը, եւ դա անպատասխանատու քայլ կլինի մեր կողմից»,- ասաց կոնգրեսականը` ավելացնելով, որ 252 բանաձեւի դեմ է քվեարկելու:





