AM
11 Մարտ 2010 - 11:04 AMT

Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանությունների ժխտման քաղաքականության հակազդման վերաբերյալ միջոցառում

Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության եւ արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գեւորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի վրա եւ նշել է, որ խորհրդային իշխանությունների եւ միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետեւ վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի:

Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների եւ զանգվածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: