AM
13 Ապրիլ 2010 - 08:14 AMT

Թուրքական կողմի պնդմամբ Իլհամ Ալիևին առաջիկայում կհրավիրեն ԱՄՆ

Ադրբեջանի նախագահին առաջիկայում կհրավիրեն ԱՄՆ: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, թուրքական պատվիրակության կողմից ճնշումն ԱՄՆ վրա այն պատճառով, թե ինչու Ադրբեջանը չի հրավիրվել միջուկային անվտանգության գագաթնաժողովին, տվել է իր պտուղները, և որոշ ժամանակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրելու են Սպիտակ տուն:

“Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի Բաքու կատարած այցից հետո, Ալիևին Սպիտակ տուն հրավիրելու հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի միջև հեռախոսազրույցի ընթացում ”,- գրում է թուրքական թերթը: