Հայաստանի խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանի վերջին հանդիպումը Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ էր:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորեց միջկուսակցական հարաբերությունների զարգացումը, որը կնպաստի տարբեր ձեւաչափերով փոխգործակցության խորացմանը: Նա առաջարկեց քննարկել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցությունում դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը:
Պարոն Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթը նույնպես կարեւորեց կուսակցությունների միջեւ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը եւ ներկայացրեց ԵԺԿ անդամակցության ընթացակարգը: ԵԺԿ գլխավոր քարտուղարը բարձր գանահատեց Աժ նախագահի համագործակցության առաջարկները, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:





