ԱՄՆ Պետդեպարտամենտը սատարում է Մեթյու Բրայզայի թեկնածությանը Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Ըստ նրա, Մեթյու Բրայզան ունի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում աշխատելու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները: «Բրայզան մեր թեկնածուն է, և մենք հուսով ենք, որ Սենատը կհաստատի նրա թեկնածությունը սեղմ ժամկետներում»,-ասել է նա, հաղորդում է VOA News-ը:
Սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն քվեարկեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի հաստատման օգտին, որը թափուր է մեկ տարուց ավելի: Բրայզայի թեկնածությանը սատարեցին 15 սենատորներ, երկուսը (սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը) կիրառեցին իրենց վետոյի իրավունքը: Սենատի մեծամասնության առաջնորդ ժողովրդավար Հարրի Ռեյդը հավանություն տվեց սենատորների վետոյին:





