Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Մենք հանգամանալից քննարկումներ ունեցանք այդ հարցի շուրջ Աստրախանում: ՌԴ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանձնարարականներ տվեցին ԱԳՆ ղեկավարներին նոր հանդիպում կազմակերպել կարգավորման մանրամասները քննարկելու նպատակով: Տվյալ պահի դրությամբ մենք աշխատում ենք այդ հանդիպման վրա և միայն դրանից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան ասել կողմերի դիրքորոշումների վերաբերյալ»,-ասել է նա:
Նա ընդգծել է, որ Աստանայի գագաթնաժողովը կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում և չի բացառել, որ կարող է նախապատրաստվել «ճանապարհային քարտեզ» Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու նպատակով:





